Ներքին 4 տարի առաջ - 15:39 19-05-2022

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ գերիների թիվը. Արցախի ՄԻՊ

Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սակայն Արցախի ՄԻՊ-ը, Հայաստանի ՄԻՊ-ը եւ այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել եւս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք սրտի, դա մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից որեւէ ձեւով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,- ասաց նա:

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այդ 38 անձանց շարքում Արցախի քաղաքացի չկա. «Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը՝ քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության մեջ լինելու հանգամանքը եւս կարողանում ենք փաստերով ապացուցել:

Մենք 2021-ին պատրաստել ենք փաստաթուղթ՝ կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունների իրականացման մասին, որը տարածվել է ՄԱԿ-ում՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, նաեւ արձանագրում է ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում»,-ընդգծեց Ստեփանյանը՝ նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատավճիռներ են կայացվել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը