Ներքին 1 տարի առաջ - 18:10 23-10-2024

ՀՀ իշխանությունը վախենո՞ւմ է արցախցի զինվորականներից․ ՊՆ-ն թաքցնում է վերջիններիս թիվը

Արցախի բռնի տեղահանումից հետո Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիները, մասնավորապես՝ զինվորականները, ցանկացել էին առանձին ռազմական միավոր ձևավորել, սակայն իշխանություններն այդտեղ վտանգ են տեսել և ամեն ինչ արել են, որ այդ գաղափարը կյանքի չկոչվի։

Oragir.News-ը դեռ նախորդ տարի էր գրել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձևավորելու է Հայաստան բռնի տեղափոխված արցախցի զինվորականներից կազմված առանձին ռազմական միավորում, խոսքն առանձին կորպուսի մասին էր։

Oragir.News-ի տեղեկություններով՝ պատճառը քաղաքական է եղել։

«Իշխանությունները հասկացել են, որ հարյուրավոր, գուցե հազարավոր արցախցի տղամարդկանց չարժե զինել, քանի որ կարող է դժգոհության ալիք բարձրանա, և այդքան զինված մարդ դուրս գա իշխանության դեմ»,- ասաց մեր աղբյուրը։

Մեր զրուցակցի խոսքով՝ դա է նաև պատճառը, որ բազմաթիվ արցախցիների չեն ընդունում ՀՀ ԶՈւ-ում աշխատանքի, կամ էլ այնպիսի ցածր աշխատավարձ են առաջարկում, որ մարդիկ իրենք հրաժարվեն։

«Արցախցի բազմաթիվ սպաներ կան, որ այսօր Հայաստանում տարբեր աշխատանքներով են զբաղվում, բայց ոչ զինվորական։ ՊՆ-ն ահավոր բարդացրել է նրանց աշխատանքի անցնելու գործընթացը, բացի այդ, ահավոր ցածր աշխատավարձ են առաջարկում, որով անհնար է տան վարձ տալ, սննդի և կոմունալի համար վճարել և այլն։ Տարօրինակ է նաև այն, որ պայմանների մեջ նաև ՀՀ քաղաքացիության հարցն են բարձրացնում, ինչը նախկինում չի եղել։ Օրինակ՝ Արցախի ՊԲ գեներալները, երբ նախկինում բարձր պաշտոնի էին անցնում Հայաստանում՝ ՊՆ, ԳՇ, որևէ մեկին չէին ասում ՀՀ քաղաքացիություն ընդունի»,- նշեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, հետաքրքրվել, թե Արցախի ՊԲ սպաներից քանի՞սն են ծառայության անցել ՀՀ զինված ուժերում։

ՊՆ-ից հետևյալ պատասխանն են տվել. «ԶՈւ պայմանագրային զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տվյալները հանդիսանում են պետական գաղտնիք»:

Ակնհայտ է, որ մենք զինծառայողների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տեղեկություն չենք խնդրել, բայց ՊՆ-ն պետական գաղտնիքի անվան տակ խուսափել է հստակ պատասխան տալ։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան

Ձեզ գուցե հետաքրքրի