Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:16 19-05-2022

Ռոմանոս Պետրոսյանը պնդել է, որ երդվյալ ՔՊ-ականը աշխատանքից ազատվի

Ռոմանոս Պետրոսյանի և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության ՔՊ-ական աշխատակցի միջև տարաձայնության հետևանքով տնօրենն է հրաժարական տվել։

Oragir.news-ը գրել էր, որ «Կոտայք» ՋՕ-ի տնօրենի պաշտոնի շուրջ նոր աղմուկ է ստեղծվել։ Բանն այն է, որ տնօրեն Վլադ Աբրոյանի հրաժարականից հետո ընկերության տնօրեն է ընտրվել Կամարիս գյուղի նախկին գյուղապետ Գոռ Հակոբյանը, մինչդեռ Ռոմանոս Պետրոսյանը ամեն կերպ ցանկանում է այդ պաշտոնում իր կադրերին տեղադրել։ Մենք գրել էինք նաև, որ տևական ժամանակ է՝ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը նստել է տնօրենի աշխատասենյակում և դուրս չի գալիս, ինչի հետևանքով ընտրված տնօրենը չի կարողանում ստանձնել պաշտոնը։

Մեզ ուշագրավ մանրամասներ պատմեցին, թե ինչու է նախկին տնօրեն Վլադ Աբրոյանը հրաժարական տվել։ Բանն այն է, որ տնօրենը հրաժարվել է Ռոմանոս Պետրոսյանի պահանջով աշխատանքից ազատել ՔՊ-ական աշխատակից Գայանե Զեյնալյանին, և հետագա ճնշումներից խուսափելու համար ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։ Զարմանալին այն է, որ Գայանեն էլ է երդվյալ ՔՊ-ական, սակայն Ռոմանոս Պետրոսյանը ամեն կերպ պնդել է, որ նա աշխատանքից ազատվի։

Այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՔՊ վերնախավը մի քանի ճամբարների է բաժանված, և դրանց ղեկավարները միմյանց հետ անհաշտ պայքարի մեջ են։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ