Արտաքին 4 տարի առաջ - 09:07 19-05-2022

Թուրքիա-ԱՄՆ բանակցություններում F-16-երի մատակարարման հարցով դրական առաջընթաց կա. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև F-16-ների մատակարարման շուրջ բանակցություններում դրական առաջընթաց կա։ Այս մասին նա լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, բանակցությունները լավ են անցել, իսկ Բլինքենը խոստացել է «անհրաժեշտ ազդակներ» ուղարկել ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցելու հետ կապված Թուրքիայի մտահոգությունների վերաբերյալ։

Անկարան պահանջում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, և որ այդ երկրները չեղարկեն ԵՄ անդամ մի քանի այլ երկրների հետ միասին Թուրքիայի նկատմամբ սահմանած զենքի արտահանման սահմանափակումները:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում