Ավելին 4 տարի առաջ - 23:30 18-05-2022

Անտառային հրդեհները մեծացնում են գլխուղեղի և թոքերի քաղցկեղի հավանականությունը․ գիտնականներ


Կանադացի գիտնականները The Lancet Planetary Health-ում ուսումնասիրություն են հրապարակել՝ նվիրված մարդկանց առողջության վրա անտառային հրդեհների ազդեցությանը: Ստացված արդյունքները ցույց են տալիս անտառային հրդեհների ազդեցությունը քաղցկեղի զարգացման ռիսկի վրա։

Կանադայի համալսարանների համաճարակաբաններն ու վերլուծաբանները բնակչության վրա հիմնված հետազոտություն են անցկացրել 2 միլիոն կանադացիների շրջանում և վերլուծել 1996-2015 թվականների ընթացքում քաղցկեղի դեպքերի և քաղցկեղից մահացության վերաբերյալ վիճակագրությունը:

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն մարդկանց մոտ, որոնք ենթարկվել են անտառային հրդեհների ազդեցությանը, 4,9%-ով ավելի մեծ է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը և 10%-ով՝ ուղեղի ուռուցքի ախտորոշման հավանականությունը:

Հետազոտողները կարծում են, որ հետագա աշխատանք է անհրաժեշտ՝ գնահատելու անտառային հրդեհների հետևանքով քաղցկեղածին օդային արտանետումների ազդեցությունը մարդու առողջության վրա:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը