Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:19 18-05-2022

Թուրքին մի՛ ատիր, թուրքից սովորի՛ր

Մենք գիտենք թուրքին ատել, մեզանից ոմանք էլ հարմարվել, հարաբերություններ ստեղծել են փորձում: Բայց մեզանից ոչ ոք չի ուզում թուրքից սովորել: Մեզ թվում է՝ ճանաչում ենք, ըմբռնում և չունենք նրանցից սովորելու: Ի՞նչ սովորել՝ մորթե՞լ, սպանե՞լ: Նմանին միայն ատում են, և մենք, ատելուց բացի, ուրիշ բան չենք արել թուրքին, այլ հայացքով չենք նայել ու քննել: Մեր դարավոր ատելությունը մեզ կուրացրել է, և հենց այդ կուրությամբ էլ նայել ենք թուրքին ու չենք տեսել: Այսօր էլ նույն կուրությամբ փորձում ենք հարաբերություն ստեղծել թուրքի հետ: Մենք կույր ենք, նա տեսնում է, և տեսնողն է կույրին ուղեկցում, իր ուզած ճանապարհով տանում:

Մենք ասում ենք՝ թուրքը հիմար է, ոչխար է, հանճարեղ անհատներ չի տվել պատմությանը, մագաղաթ ու խաչքար չի գրել ու տաշել և այլն: Այդուհանդերձ, հաճախ ենք մեջբերում, հատկապես հին մարդիկ, թուրքի ասացվածքները՝ նշելով, թե թուրքը մի բան չէ, բայց խոսքը խելացի է: Հիմարը խելացի խոսք չի ունենում: Հիմարը հզոր պետություն չի ստեղծում, ինչպիսին Թուրքիան է: Իսկ թուրքի թերմացք ադրբեջանցին այսօր պետություն է դառնում: Նրանց հետ աշխարհն է հաշվի նստում, և կարողանում են թելադրել: Թուրքիան՝ վաղուց, իսկ Ադրբեջանը՝ նորերս արդեն այդ մեկնարկի մեջ է: Տեսնում ենք, թե Թուրքիան ինչպես է մատների վրա խաղացնում աշխարհին, Ադրբեջանն էլ նոր է սկսել այդ խաղը հաջողությամբ և՛ Մոկվայում, և՛ Բրյուսելում: Չմոռանանք, որ այդ հիմարները մեզ նման խելոքի պատմական հողերի վրա են ստեղծել իրենք պետությունները:

Կես Աթաթուրք չծնվեց մեջներս, կես Էրդողան չունենք: Եթե մի Չավուշօղլու լիներ մեր կառավարությունում, մեր վիճակն այսօր սա չէր լինի: Հայր ու որդի Ալիևներ էլ չունեցանք, որ 30 տարի ասացին՝ չէ՛, և ի վերջո կարողացան իրենց պարտությունը հաղթանակ դարձնել: Իսկ մենք շտապում ենք օր առաջ Արցախի հանձնումն ավարտին հասցնել և սկսել Հայաստանի հանձնումը: Մեկ վայրկյանում հաշտվում, հարմարվում ենք այն իրականության հետ, որի մեջ ենք հայտվել: Որովհետև մեր ունեցածը Նիկոլ է, իսկ Նիկոլը մեզնից է ծնվել: Թուրքից ծնվեց Աթաթուրք, որովհետև պետություն են, մեզնից ծնվածը Նիկոլ է, որովհետև պետություն չդարձանք:

Մանկամտություն է թուրքին ատելը, հասուն կեցվածքը թուրքից սովորելն է: Ատելով դարձյալ պարտվելու ենք, սովորելով կկարողանանք հաղթել: Հազար անգամ թուրքի դրոշ ենք վառել, մի անգամ հնարը գտնեիք, որ այդ դրոշն անընդհատ չառաջանար և մեր տունը չծածկեր: Թուրքի խաղն իմանայինք և իր հետ խաղայինք իր խաղով, հասկանայինք, թե այդ ինչպես է, որ իր զառը միշտ դուշեշ է բերում, մերը՝ իքիբիր: Թուրքի խելքն ունենայինք, հնարամտությունն ու համառությունը, տիրելու և իշխելու կարողությունը:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում