Ներքին 4 տարի առաջ - 13:45 17-05-2022

Դատական նիստի ավարտից հետո պետք է տրվի դրա համառոտագրումը, շրջանցելու տարբերակ չկա. Հ. Մարտիրոսյան

Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Վերաքննիչ դատարանի մոտ են։ Դատավոր Հակոբ Մարտիրոսյանը զոհված զինծառայողների ծնողներին ասաց, որ եթե դատական նիստի ժամանակ լինում է որևէ հայտարարություն, ապա ապացույց պետք է լինի, թե որ դատավորն ինչ է ասում.

«Այստեղ մի աղջիկ կա, մեղկս էլ է գալիս։ Գոյություն ունի քրեական դատավարության ընթացակարգ։ Դատական նիստի ավարտից անմիջապես հետո պետք է տրվի դատական նիստի համառոտագրումը, եթե չէ՝ անպայման կրիչը։ Դրան շրջանցելու ոչ մի տարբերակ չկա, պարտավոր են տալ և օրենքի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ նրանց պահանջն է՝ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել է ՔԿ վարույթին։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը