Արտաքին 4 տարի առաջ - 21:09 16-05-2022

Շվեդիան մտադիր չէ միջուկային զենք տեղադրել իր տարածքում

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի մտադրության մասին։

Անդերսոնն ասել է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Շվեդիան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, այն մտադիր չէ իր տարածքում միջուկային զենք կամ ՆԱՏՕ-ի մշտական ​​ռազմակայաններ տեղադրել։

Նա նշել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումի ներկայացման կոնկրետ ժամկետ դեռ որոշված ​​չէ, քանի որ Ստոկհոլմն այն կուղարկի Ֆինլանդիայի հետ միասին։

Անդերսոնն ասել է, որ Շվեդիային դեռևս սպառնացող հստակ ռազմական վտանգ չկա, սակայն վարչապետը հավելել է, որ երկիրը հատկապես խոցելի կլինի ՆԱՏՕ-ի հայտը ներկայացնելու ժամանակահատվածում և նախքան դրա հաստատելը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից