Արտաքին 4 տարի առաջ - 19:37 16-05-2022

Պատերազմի պատճառով 10 ուկրաինացիներից 9-ը կարող են հայտնվել աղքատության շեմին․ ՄԱԿ

Եթե ​​Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երկարաձգվի, դա կհանգեցնի նրան, որ 10 ուկրաինացիներից 9-ը կհայտնվեն աղքատության շեմին։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ը։
«Ուկրաինայում ավերվել են առնվազն 100 միլիարդ ԱՄՆ դոլարի շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, հիվանդանոցներ, դպրոցներ։ Ձեռնարկությունների կեսն ամբողջությամբ փակված է, մյուս կեսը դժվար իրավիճակում է հայտնվել»,- ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրությունում։ Եթե ​​Ուկրաինայում պատերազմը երկարաձգվի, դա կարող է վտանգի տակ դնել այդ երկրի զարգացման մոտ քսան տարին:
Մայիսի սկզբին CNN-ը հայտնել էր, որ ռուսական զորքերը Ուկրաինայի հարավում իրենց գրաված տարածքներում հացահատիկի պաշարներ և գյուղտեխնիկա են գողանում ուկրաինացի ֆերմերներից, ինչպես նաև գնդակոծում են սննդի պահեստները: Այս մասին լրագրողներին հայտնել են տեղի բնակիչները։ Կիևի տնտեսագիտական ​​դպրոցի դոցենտ Օլեգ Նիվիևսկին կարծում է, որ հ ֆերմերները կարող են սնանկանալ, և հաջորդ տարի նրանք գումար չեն ունենա հացահատիկի նոր ցանքի համար:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում