Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:08 16-05-2022

6 կետերի ընդհանուր պատկերը սիմուլյակր է

Փաշինյանի աջակիցները 6 կետերը ներկայացնում են իբրև սկզբունքային դիրքորոշում, ընդդիմությունն այն որակում է մանիպուլյացիա, ՀԱԿ համակարգողը՝ «6 կետ առ ոչինչ»։ Կա ենթադրություն, որ ՀՀ-ն պարզապես ժամանակ է ձգում։

6 կետերը գրված են ռուսերեն։ Նշանակում է՝ դրանք փոխանցվել են նույն ճանապարհով, ինչ Ադրբեջանի առաջարկները։ Ենթադրելի է, որ 6 կետերը նախապես համաձայնեցվել են ՌԴ ղեկավարության հետ։ Իսկ դրանցից 4-րդ կետը, որտեղ ՌԴ-ին ճանաչում են հայ-ադրբեջանական զինադադարի երաշխավոր-խաղաղարար, գրվել է ՌԴ-ի թելադրանքով՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության տառին և ոգուն համապատասխան։ Թերևս սրանով է բացատրվում 6 կետերի անատամությունը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը 6 կետերից 2-րդն ամենակարևորն է համարել, քանի որ հղում կա ԱՊՀ-ին, ուր դոմինանտ դիրք է գրավում ՌԴ-ն։ 2-րդ կետը պարունակում է ակնարկ, որ ՀՀ-ն սահմանազատման գործընթացը նախընտրում է կատարել ռուսական քարտեզներով։ Այսինքն՝ 2-րդ կետով ՀՀ-ն ակնարկում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կուզենար վարել ՌԴ միջնորդությամբ, սակայն չի կարող, քանի որ մանդատն արդեն Բրյուսելի ձեռքում է։

Արևմուտքին են հասցեագրված 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերը, որոնք կարծես բրյուսելյան սեղանից են։ ՀՀ-ն այդպիսով ակնկալում է, որ ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման ու կարգավիճակի հարցերը կքննարկվեն ու կլուծվեն ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում, իսկ հայ-ադրբեջանական բանակցությունները կկազմակերպվեն նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ։

Խառնաշփոթ ու իրարամերժ այս պատկերը սիմուլյակր է, քանի որ այսպիսի անորոշ արտաքին քաղաքականություն գոյություն չունի։ Պարզ չէ, թե ՀՀ իշխանությունն ընդհանուր առմամբ ի՞նչ է ուզում։ Պարզ է գրված միայն առաջին կետը, որտեղ ՀՀ-ն ակնարկում է, որ գոհ չէ ռուսական միջնորդությունից, քանի որ վերջինս 20 օր ուշացումով է իրեն փոխանցել Ադրբեջանի առաջարկը։ ՀՀ իշխանությունը հավանաբար ակնարկում է, որ եթե ՌԴ-ն կարող է ձգձգել գործընթացը, ապա հայերն էլ կարող են ձգձգել բանակությունները մինչև ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտն ու ՌԴ-ի պարտությունը։ Այսպիսի զարգացման դեպքում ՀՀ-ն հնարավորություն կունենա դուրս գալու ծուռ հայելիների աշխարհից, ձերբազատվել բազմազանական «խորամանկ» խաղերից ու ռուսական շանտաժից, վարել պարզ, հասկանալի, արժանապատիվ և ազնիվ արտաքին քաղաքականություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են