Ավելին 4 տարի առաջ - 21:58 15-05-2022

Հնդկաստանում մայրը 36 տարի տղամարդ է ձևացել՝ դստերը ապահով մեծացնելու համար

Հնդկաստանում 57-ամյա մայրը 36 տարի տղամարդ է ձևացել՝ դստերը ապահով մեծացնելու համար, հայտնում է India Today-ը։
Կինը ամուսնացել է 20 տարեկանում, սակայն նրա ամուսինը մահացել է հարսանիքից 15 օր անց։ Շուտով նա աղջիկ է լույս աշխարհ բերել։ Կինը չի ցանկացել նորից ամուսնանալ։ Նա ստիպված էր շատ աշխատել, որպեսզի ապահովեր իր և դստեր կարիքները։ Աշխատավայրում գործընկերների ոտնձգություններից խուսափելու համար կինը որոշել է տղամարդու կերպարանք ընդունել, որպեսզի դադարի հետաքրքիր լինել հակառակ սեռի համար։ Նրա սեռի մասին գիտեին միայն մտերիմները։ Բոլորի համար նա տղամարդ էր: Նույնիսկ նրա որոշ փաստաթղթեր տղամարդու անունով են:
Այժմ կինը ֆինանսապես կայուն վիճակում է, բայց վախենում է հետ փոխել սեռը։ Տղամարդու կերպարանքով նա իրեն ապահով է զգում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին