Ավելին 4 տարի առաջ - 16:08 14-05-2022

Հայտնի է դարձել 2023-ին հոբելյանական «Օսկար»-ի անցկացման օրը

Հայտնի է դարձել 2023 թվականին «Օսկար»-ի հոբելյանական՝ 95-րդ մրցանակաբաշխության արարողության անցկացման օրը: 2023 թվականին մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին։ Արարողությունը կանցկացվի Լոս Անջելեսի Dolby կինոթատրոնում օֆլայն ռեժիմում։

Դա կլինի մրցանակաբաշխության պատմության երկրորդ արարողությունը, որը տեղի կունենա մարտին։ 2022 թվականին մրցանակը հանձնվել է անսովոր ուշ՝ մարտի 27-ին, որը կապված էր Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հետ։

Որոշ քննադատներ ենթադրում են, որ «Օսկար»-ը ոչ թե փետրվարին, ինչպես նախկինում էր, այլ մարտին անցկացնելու ձևավորվող ավանդույթը արհեստականորեն երկարաձգում է մրցանակաբաշխության սեզոնը:

2023 թվականի «Օսկար»-ի ընդհանուր անվանակարգերում հայտերի հանձնման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Նախնական քվեարկությունը կսկսվի դեկտեմբերի 12-ին, իսկ կարճ ցուցակները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին: Ընտրական փուլը կավարտվի դեկտեմբերի 31-ին, իսկ թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 12-17-ը։ Հավակնորդները կհայտարարվեն 2023 թվականի հունվարի 24-ին, իսկ վերջնական քվեարկությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 2-7-ը։

Ամերիկյան կինոակադեմիայի 95-րդ մրցանակաբաշխությունը կրկին կհեռարձակվի ABC հեռուստաալիքով և կցուցադրվի աշխարհի ավելի քան 200 երկրներում: