Ուղիղ եթեր
Մտնենք ՆԱՏՕ, քանի դռները բաց են
copy image url

Մտնենք ՆԱՏՕ, քանի դռները բաց են

Միտք Ներքին 3 տարի առաջ - 22:33 13-05-2022
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնելու մի քանի օրից։ Ինչո՞ւ է Ֆինլանդիան մտնում ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան պամանագրի կազմակերպություն)։ Եվ եթե ՆԱՏՕ-ն բացում է դռները, գուցե Հայաստանը ևս մտնի։

Ֆինն և հայ ժողովուրդների կենսամակարդակը և ազգային զարգացման աստիճանը շատ տարբեր են։ Երկու ժողովուրդները պատմական առումով բախտակից են եղել մի ժամանակ։ Ֆինլանդիան 100 տարի եղել է Ռուսաստանի կազմում։ Անկախացել է 1917-ի դեկտեմբերի 6-ին։ Բռնազաթման տարիներին ռուսերենը պետական 3-րդ լեզուն էր։ Ներկայում 5,6 միլիոն բնակչության 84 հազարը ռուսախոսներ են։ Պահպանվել են ռուսական եկեղեցիներ և հուշարձաններ։

1918-1920 թթ․ ֆինն-ռուսական առաջին պատերազմից հետո Ֆինլանդիան պահպանել է անկախությունը՝ զիջելով մի շարք տարածքներ։ Իսկ 1920-1921 թթ․ Ռուսաստանն ու Թուրքիան ձեռք-ձեռքի տված բռնազավթել են ՀՀ-ն։ Հետադարձ տեսակետ կա, որ Ռուսաստանը չի կարողացել բռնազավթել Ֆինլանդիան, քանի որ այդ կողմերում «թուրք» եղբայր չուներ։

2020 թ․ պատերազմի ժամանակ բոլորն են տեսել, որ ՌԴ-ն և Թուրքիան գործել են միասին-համաձայնեցված։ Նոյեմբերի 9-ից հետո էլ ռուս-թուրք ՊՆ ղեկավարները հայտարարել են Արցախում համատեղ հաջողության մասին։ Այսօր ոչ ոք չի կարծում, որ ՌԴ-ն ՀՀ-ին կպաշտպանի վաղը։ Երևանի փողոցում ցուցարարը թրքացման վտանգ է տեսնում։ Այդ վտանգն իրական է, քանի որ ՀՀ սահմանին ռուսն է կանգնած՝ թուրքի 101-ամյա եղբայրը։

Թուրքիայի, Ադրբեջանի հակահայկական նկրտումները սանձելու, կամ ինչպես ասում են՝ թրքացման վտանգը կանխելու համար ՀՀ-ին պետք է միջազգային, անվտանգային գործընկերություն, որը կարող է ապահովել ՆԱՏՕ-ն։ Ու եթե քաղաքական համայնքն իրականությունից կտրված չէ, ապա առնվազն՝ կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով ՀՀ բանակի արդիականացման, արտաքին հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու և աշխարհի հետ համընթաց զարգանալու կենսական հարցերը։

Եթե ՌԴ-ն պարտվիԱրևմուտքին ու թուլանա, ապա ֆինները, հավանաբար, կուզենանՆԱՏՕ-ի աջակցությամբ ազատագրել իրենց հողերը, որոնք ՌԴ-ի կազմում են հայտնվել ֆինն-ռուսական վերջին պատերազմից հետո՝ 1944 թ․ սեպտեմբերի 19-ի պայմանագրով։ Եթե ՀՀ իշխանությունը շրջահայաց լինի, ապա նույնպես կարող է օգտվել պատմական հնարավորությունից և վերականգնել ազգային-կենսատարածքային իրավունքները, որոնք օտարվել են ապօրինի պայմանագրերով։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ