Ներքին 4 տարի առաջ - 18:37 13-05-2022

Չպե՞տք է արդյոք ձերբակալվեր նախ Թոռնիկ անունով անձը․ Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Չալաբյանի ձերբակալության մասին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի՛ ընկերներ,

Ես սովորաբար բացի տնտեսական կամ տնտեսականին հարող թեմաներից այս հարթակում գրառումներ գրեթե չեմ տեղադրում ոչ էլ մխրճվում եմ քաղաքական բանավեճերի մեջ։

Բայց Ավետիք Չալաբյանի` մարդու, ում անձամբ մոտիկից եմ ճանաչում և համարում եմ բարձր ինտելեկտուալ անձնավորություն, ձերբակալության դեպքն անկեղծ ասած խիստ մտահոգիչ է։

Ի դեպ, հանրային տիրույթում շրջանառվող ձայնագրությունը մի հարց է նաև առաջ քաշում, որի հասցեատերերը թերևս իրավաբաններն ու իրավապահներն են․ Իսկ այս դեպքում չպե՞տք է արդյոք ձերբակալվեր նախ Թոռնիկ անունով անձը, ով անընդմեջ ինքն էր առաջարկում իր ծառայությունները փողի դիմաց․․․․․․․

Հ․Գ Մի խոսքով ամեն բան անտանելի է արդեն դառնում»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է