Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:03 12-05-2022

Լիտվան հետ կկանչի Ռուսաստանում դեսպանին և կփակի Սանկտ Պետերբուրգում հյուպատոսությունը

Լիտվան հետ է կանչում Էյտվիդաս Բայարունասին Ռուսաստանի Դաշնությունում դեսպանի պաշտոնից և փակում Սանկտ Պետերբուրգում հյուպատոսությունը։ Լիտվայի կառավարության համապատասխան որոշման նախագիծը գրանցվել է մայիսի 12-ին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Փաստաթղթի համաձայն՝ Բայառունասը հունիսի 1-ից կդադարեցնի դեսպանի պարտականությունների կատարումը։ Միաժամանակ հունիսի 7-ից կլուծարվի Սանկտ Պետերբուրգում Լիտվայի գլխավոր հյուպատոսությունը։

Ապրիլի 20-ին Լիտվայի Կլայպեդայում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը Լիտվայի իշխանությունների պահանջով։ Դրանից որոշ ժամանակ առաջ հանրապետության կառավարությունը պահանջել է Ռուսաստանի դեսպանից հեռանալ Վիլնյուսից և հետ կանչել Լիտվայի դեսպանին Մոսկվայից։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր