Ներքին 4 տարի առաջ - 09:13 12-05-2022

Ամենայն հայոց հայրապետը, հոգևորականները պետք է հրապարակային դատապարտեն վերջին օրերի բռնարարքները․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե չեմ սխալվում, Մայր աթոռը և կամ առանձին հոգևորականներ օրեր, շաբաթներ միացան Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած Դիմադրության շարժմանը։

Օրեր շարունակ հայ հասարակությունը բռնության տարբեր դրվագների ականատեսն է, որոնց շարքում ամենաքստմնելին Գյումրիում դաշնակցական երիտասարդների կողմից տարեց պապիկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքն է։

Մայր աթոռից, Ամենայն հայոց կաթողիկոսից, որևէ եպիսկոպոսից, առավելևս Շիրակի թեմի իմ կողմից հարգված Միքայել արքեպսկ․ Աջապահյանից բռնության որևէ դեպքի վերաբերյալ հրապարակային դատապարտող գեթ մեկ հայտարարության չեմ հանդիպել։

Ավելին, որևէ հոգևորական, այդ թվում Միքայել սրբազանը, չեն այցելել ծեծված մեծահասակ գյումրեցիներին։
Սիրելի՛ հոգևորականներ, մեր և ձեր Ավետարանը նույնաբովանդակ է, ձեզանից շատերի հետ ճեմարանում միասին Նոր կտակարան ենք սերտել, շատերիդ էլ առաջնորդել եմ Հայ եկեղեցու երիտասարդաց միության կազմում՝ որպես այդ միության նախաձեռնող և առաջին ատենապետ։

Մայր աթոռը, Ամենայն հայոց հայրապետը, հոգևորականները, ովքեր ոչ առաջին օրն են հրապարակայնորեն իրենց համակրանքը հայտնել ընդդիմության առաջնորդների՝ ի մասնավորի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, պետք է հրապարակային դատապարտող հայտարարություններով հանդես գան վերջին օրերին արձանագրված բռնարարքների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան