Ներքին 4 տարի առաջ - 13:47 11-05-2022

Երևանում թալանել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալը

Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Էրեբունի վարչական տարածքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար գողանալու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի սրահում տեղակայված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար են գողացել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ