Թալանել են «Ֆասթ Շիֆթի» տերմինալը
copy image url

Թալանել են «Ֆասթ Շիֆթի» տերմինալը

Ներքին 1 տարի առաջ - 09:35 22-02-2024
Oragir.News-ի տեղեկություններով, 2 օր առաջ զարմանալի գողություն է եղել Երևանում։

Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ» ֆուդկորտի մոտից, որը աշխատում է 24 ժամ, անհայտ անձինք կարողացել են կոտրել «Ֆասթ Շիֆթ» վճարային տերմինալը և գողանալ նրա մեջ եղած ողջ գումարը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավականին մեծ գումար է եղել ապարատի մեջ՝ մի քանի միլիոն դրամ։