Մամուլ 4 տարի առաջ - 10:08 10-05-2022

Հպարտ եմ Շուշիով, որն ազատագրելու մեջ մեծ ծառայություն ունի հայրս. Առավոտ

«Առավոտ» օրաթերթը գրում է.

Դիմադրության շարժման քայլերթի ժամանակ Լեւոն Քոչարյանն ասաց. «Շուշիի ազատագրման օրը իմ, ինչպես նաև Ստեփանակերտում ապրած իմ հասակակիցների կյանքում, որոնք պատսպարված էին նկուղներում, առանց չափազանցության ամենաերջանիկ օրն էր, որովհետեւ դադարեց Ստեփանակերտի ռմբահարումը: Ես առավել հպարտ եմ Շուշիի ազատագրումով, առավել եւս, որ մեր լուսավոր քաղաքը ազատագրելու մեջ շատ մեծ ավանդ ունի հայրս: Սակայն այսօր ես մեծ ցավ եմ ապրում: Կյանքում մի մեծ դատարկություն կա, որովհետեւ մեր հայկական Շուշին, մեր հաղթանակը, հաղթողի մեր հոգեբանությունը մեզնից գողացվել է: Մեծ ցավ եմ ապրում, բայց միաժամանակ հասկանում եմ, որ չպետք է ընկճվել: Պետք է փորձել նոր հաղթանակներ կերտել, որը հնարավոր կլինի միայն մեր համախմբումով եւ ուժեղանալով»:


Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից