Միտք 4 տարի առաջ - 12:20 08-05-2022

Ընդդիմությունը պետք է հստակեցնի. հակառակ դեպքում կարող է աշխատել իշխող խմբի կեղտոտ սցենարը

Ընդդիմությունը նշում է, որ 60-70 տոկոսով իրենց ծրագիրն իրականացված է, և մոտ է հաղթանակը: Սփյուռքի տարբեր գաղթօջախներում նույնպես հանրահավաքներ են նախաձեռնում՝ այդպես աջակցելով ու հեռահար միանալով Մայր հայրենիքում սկսված ու թափ առնող փրկության շարժմանը: Միջազգային մամուլի անդրադարձը բարեացակամ չէ իշխանությունների նկատմաբ: Ընդգծվում է ոստիկանության բիրտ ու բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ և, որ Փաշինյանն ուզում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Գիտենք և՛ մենք, և՛ աշխարհը, որ դա միջազգայնորն ընդունված ազգերի ինքնորոշման իրավունքի դեմ է: Արցախն ինքնորոշվել է և իր չէ, որ որևէ մեկը վերցնի տա կամ չտա: Իսկ ամենակարևորը, ինչին ըդդիմությունը հասել է բողոքի հանրահավաքների շնորհիվ, այն է, որ կասեցվել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ փաստաթուղթ ստորագրելու գործընթացը:

Հիմա ընդդիմությունը փորձում է մարզերում ծավալել այն գործողությունները, որ կատարվում են մայրաքաղաքում: Սակայն, այս ամենով հանդերձ, ժամանակն է, որ շարժման առաջնորդները ներկայացնեն հաջորդ քայլը, թե ինչ է լինելու Նիկոլի հրաժարականց հետո: Սա անհրաժեշտ է հասարակության մեջ անորոշությունը որոշակի դարձնելու նպատակով: Այն հարցի պատասխանն է, թե սրանք գնացին, իսկ ո՞վ է լինելու սրանց փոխարեն: Պետք է հստակեցնել, արդյո՞ք ժամանակավոր կառավարություն է ստեղծվելու, ո՞վ է լինելու ղեկավարը, և ովքեր ու ինչպիասի մարդիկ են լինելու կառավարության անդամները: Երբ և ինպես են կայանալու արտահերթ ընտրությունները: Այս հստակեցումը վճռորոշ կլինի պայքարի համար, որը համարվում է փրկության շարժում և շրջանցում է կուսակցական շահն ու իշխանության գալու միտումը:Հակառակ դեպքում կարող է աշխատել իշխող խմբի կեղտոտ սցենարը, որը մեզ ավելի նողկալի վիճակի մեջ կդնի, քան հիմա ենք:

Այսպես, Նիկոլը հրաժարական է տալիս, Ազգային ժողովը նրան ապահովում է թագավորական տնով, թիկնազորով, բարձր թոշակով և այլ արտոնություններով: Շարունակում է ապրել արքայավայել՝ որպես մեծ գործ արած և հանգստի գնացած փրկիչ, առանց մեղավորության և պատասխանատվության: ԱԺ-ն վարչապետ է ընտրում, օրինակ, Ավինյանին, որն իրականում վարչապետ է աշխատելու Նիկոլի մոտ և անելու է այն, ինչը Նիկոլը պետք է աներ: Հասարակությունն էլ հարդարտվելու է՝ ասելով, թե տեսնենք՝ սա՛ ինչ է անում: Իսկ սա ավարտին է հասցնելու ապոկալիպսիսը՝ հաստատելով, թե Նիկոլը ճիշտ էր: Հետո նորից Նիկոլը կգա իշխանության:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ