Ներքին 4 տարի առաջ - 19:41 07-05-2022

Ադրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում․ Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Թշնամին ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս պահի տվյալներով ունենք մեկ վիրավոր աշխատակից։

Իմ շտապ հանձնարարականով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Գեղամասարի համայքապետ Հակոբ Ավետյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ մոտ երկու ժամ թշնամին ակտիվ կրակահերթ է բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի մեկ աշխատակից, գտնվելով հորատող մեքենայի մեջ եւ կատարելով իր աշխատանքը, վիրավորվել է։

Այս պահին էլ դեռ կրակոցները շարունակվում են ավելի նվազ ինտենսիվությամբ։

Կապ ենք հասատել նաև Վարդենիսի զինվորական հոսպիտալի հետ, որտեղից տեղեկացրին, որ վիրավորը այս պահին վիրահատարանում է։

Ադրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում։ ՀՀ քաղաքացին իր պետության սահմաններում գնում է աշխատանքի, և թշնամու սադրանքի արդյունքում վիրավորվում է աշխատանքը խաղաղ կատարելու պայմաններում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպան քաղաքականության իրագործում։

Հետևում եմ իրավիճակի զարգացմանը և մեր հայրենակցի առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։

Պատրաստում եմ գրություններ միջազգային կառույցներին ադրբեջանական զինուժի հերթական ապօրինության մասին տեղեկացնելու և համապատասխան արձագանք պահանջելու համար։ Սա դատապարտելի և անթույլատրելի է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան