Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:48 07-05-2022

Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ է արձակվել 

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ -ից։
Դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Բախշիյանն ազատ է արձակվել, քանի որ կալանքի ժամկետն էր լրացել, և երկարացնելու հետ կապված միջնորդություն չէր ներկայացվել։

ՔԿՀ֊ից դուրս գալուց հետո Բորիս Բախշիյանը ասել է, որ իր նկատմամբ հետապնդումը բիրտ միջամտություն է դատավորի իր գործունեությանը։ «Ինչ վերաբերում է իմ կողմից կայացված դատական ակտին, որի համար այժմ իմ նկատմամբ հետապնդում է իրականացվում, ապա այդ ակտում մանրամասն հիմնավորումներ են ներկայացրել, այժմ էլ պնդում էմ, որ իմ դատական ակտն օրինական է, իրավացի, հիմնավոր», - ասել է նա։

Հիշեցնենք, որ դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։

Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։