Ավելին 4 տարի առաջ - 16:33 06-05-2022

Մերկ Իրինա Շեյքը զարդարել է ամսագրի շապիկը

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը մերկ նկարահանվել է Re-Edition ամսագրի շապիկի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են պարբերականի սոցցանցերի պաշտոնական օգտահաշվում։

36-ամյա Իրինա Շեյքը կեցվածք է ընդունել մերկ՝ միայն գուլպաներով ու մարզակոշիկով։ Սուպերմոդելի մերկ մարմինը ծածկել է Self Portrait ապրանքանիշի զգեստը, որը նրա դիմաց կախված է եղել հագուստը չորացնելու համար նախատեսված լվացքի պարանից։ Իրինա Շեյքի մազերը հավաքված էին, իսկ դեմքը գործնականում առանց շպարի էր։

Նկարահանումների հեղինակը ամերիկացի նկարչուհի և նորաձևության լուսանկարիչ Քոլիեր Շորն էր, որի օբյեկտիվում նախկինում հայտնվել էին մոդելներ Ջիջի և Բելլա Հադիդները, Քայա Գերբերը, երգչուհի Դուա Լիպան, կինոաստղեր Նիկոլ Քիդմանը, Զոե Կրավիցը, Թիմոթի Շալամեն և շատ ուրիշներ։ Նկարահանումները ոճավորել է Centrefold նորաձևության ամսագրի բաժնի տնօրեն Քեթի Բերնեթը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան