Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:45 05-05-2022

Մարդկանց կամքը անկասելի է․ որքան ձերբակալեք, այդքան շատանալու ենք․ Սաղաթելյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի և անհնազանդության ակցիաները։ Այս պահին ընդդիմությունը գտնվում է Ֆրանսիայի հրապարակում։

Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ելույթով։

«Ուզում եմ տեղեկացնել, որ առավոտվանից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, հանրապետության տարբեր մասերում շարունակվել են բողոքի և անհնազանդության ակցիաները։ Այս պահին կան փակ միջպետական ճանապարհներ՝ Սևան-Մարտունի ճանապարհը, Սևան-Երևան ճանապարհը, ինձ ասացին, որ Տավուշին մարզում կլինեն փակ ճանապարհներ, այսինքն՝ մարզային շրջաններում ապրող մեր հայրենակիցները ևս շարունակում են անհնազանդության ակցիաները, և կլինեն փակ ճանապարհներ։ Երևանում այս պահին մի քանի ուղղություններով տեղի են ունենում երթեր, ոստիկանության այն հայտարարությունը, որ բաց են բոլոր փողոցները, ամեն ինչ հարթ և հանգիստ է, իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանությունը կիրառել է խայտառակ անհամաչափ և բռնի ուժ մեր հայրենակիցների նկատամամբ։Դուք տեսաք դեպքեր, թե Արամ Վարդեվանյանի, Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի հանդեպ ինչպես էին իրենց պահում ոստիկանական ուժերը, բայց այս պահին ունենք առնվազն 180 բերման ենթարկված անձ։ Բայց մարդկանց կամքը անկասելի է, որքան ձերբակալեք, այդքան շատանալու ենք։ Օրեցօր շարժումը թափ է հավաքում, մեր հայրենակիցները ոտքի են կանգնում՝ չնայած եղանակային պայմաններին ու դժվարություններին։ Արդեն տեսնում եք, որ հինգերորդ օրն է՝ ժողովուրդը ոտքի է կանգնում»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան