Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:04 04-05-2022

Մենք տանուլ ենք տալիս մեր երկիրը, որովհետև մեզ թելադրում են, թե ինչ սահմանների մեջ պիտի ծվարենք. Սերժ Սրապիոնյան

Այսօր Հայ մտավորականների միության «Ձայն հայրենեաց» շարժումը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Երկրում տիրող իրավիճակը և մտավորականության անելիքները» թեմայով:

Ասուլիսին խոսքով հանդես եկավ գրականագետ Սերժ Սրապիոնյանը և նշեց. «Մենք կանգնած ենք մի այնպիսի իրավիճակի առջև, երբ տանուլ ենք տվել պետականությունը, որովհետև այն պետությունը, որն ինքը չի կարող միջազգային ասպարեզներում լուծել իր սեփական խնդիրները, և դա անում են ուրիշ պետության ղեկավարներ, այստեղ պետականության մասին խոսելը պարզապես աբսուրդ է։ Մենք տանուլ ենք տալիս մեր երկիրը, որովհետև երբ քեզ թելադրում են, թե ինչ սահմանների մեջ պիտի ծվարես, և այդ սահմանը թելադրողը քո դարավոր թշնամին է, և քո երկրի ամենապատասխանատու աթոռին բազմած մեկը մեծագույն հաճույքով ստորագրելու է, որովհետև «լապշա են կախում քո ժողովրդի ականջից», որովհետև այդ գնով խաղաղությունը երբևէ կայուն խաղաղություն լինել չի կարող, և այդ խաղաղությունը մի օր խաթարվելու է՝ քո ծաղկահասակ երեխաների արյունով և քո ծերունազարդ ծնողների արյունով, ապա այդ խաղաղությունը որևէ լավ բանի քո երկրին չի բերելու»,- նշեց գրականագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան