Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:52 04-05-2022

Ես ԳՇ պետ կնշանակեի, մի ամիս երկիրն ու բանակը անտերության չէի մատնի․ Գեղամ Մանուկյան

Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները դուրս են եկել դահլիճից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Ես ամբիոնից Փաշինյանին էլ ասացի՝ ցանկացած հրապարակային բանավեճում ինքը «տակ է տալու»՝ չհաշված ուրիշ բառը, որ ասացի։
Դեռ 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանը հստակ, հրապարակային խոստում տվեց մի բան, որը տապալեց, որը բերեց այս պատերազմին, Արցախի 72%-ի կորստին և մեր 4000-ից ավել հերոս տղաների նահատակությանը։
Ես իրեն ասում եմ՝ հերիք է սուտ խոսես, դու այդ ստերի մեջ խեղդվելու ես, ասաց՝ եկեք քննարկենք, ես էլ ասացի՝ ո՛չ, քո հետ քննարկելու բան չկա, այդ ստերի շարանի մեջ այլևս քննարկելու թեմա չկա։
Ինձ համար անգամ մեկ մարդ եթե կանգնում է հրապարակում, ամենամեծ արժեքն է, ես հասկանում եմ իշխանական քարոզչամեքենաները։ Բոլորիս հարկերի հաշվին ինչ-որ պաշտոնների նստած ֆեյք նյուզերի տնօրենները առավոտվանից գիշեր թող հաշվեն հրապարակում կանգնածների թիվը։ Աչքներդ բացե՛ք, որովհետև այսօր նույնիսկ իշխանական շահեր սպասարկող կամ շատ համակրող լրագրողները պետք է հասկանան, որ իրենց զավակները ապրելու են այս երկրում։
Ես՝ որպես քաղաքացի, վերջ կտայի այս խայտառակությանը, վերջ կտայի կառավարության այս մինչև վերջ թուրքի առաջ ծնկելուն, գլխավոր շտաբի պետ կնշանակեի, մի ամիս երկիրն ու բանակը անտերության չէի մատնի։
Մեր մուտքը Ազգային ժողով փակ չէ, մենք ունենք մանդատ՝ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, և այդ մանդատը կիրառելու ենք։ Այսօր, Ազգային ժողովի շրջափակումը տեղնելով, մարդ ապշում է։ Այդքան սրտներում վախ կա, և այդ վախը նրանից է, որ վստահաբար նրանք խորքային տեղեկություն ունեն՝ ինչ ծավալի դժգոհություն է հասունացել։ Երկու շաբաթ առաջ մեկ զինվոր գերի է ընկել, որևէ բան արե՞լ է այս իշխանությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Տեսանյութը՝ քիչ անց

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան