Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:32 04-05-2022

Պարո՛ն Փաշինյան, իրեն հարգող ցանկացածը Ձեր փոխարեն վաղուց հրաժարական տված կլիներ. Ա. Ռոստամյան

Աժ-ում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր էր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռոստամյանն ասաց, որ իրենք հրապարակում հավաքված ժողովրդի կողմից ներկայացնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։ Ռոստամյանն ասաց, որ Փաշինյանը, տապալելով արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։

«Փաշինյանը խոստովանել է, որ կարող էր բերել պարտություն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021 թվականի հունիսին հայտարարել էր, որ կվերադարձնի գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու գործընթացը։ Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ և չի կատարել մի շարք խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ։ Պադավատապետության մասին խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան՝ հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և չծնված երեխային։ Փաշինյանը լեգիտիմ չէ և չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա։ Փաշինյանի փոխարեն իրեն հարգող ցանկացած վարչապետ արդեն վաղուց հրաժարական տված կլիներ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում