Ներքին 2 տարի առաջ - 21:37 04-02-2024

Եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը վաղուց կլիներ. Շիրակի թեմի առաջնորդ

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել՝ «Ինչպես դուրս գալ այս իրավիճակից» թեմայով։

«Ամենամեծ ճշմարտությունը մենք մոռանում ենք Արցախի կորուստը, Արցախը կորած է։ Սին հույսեր փայփայելը, թե Արցախը հետ ենք բերելու, սա մեծ ինքնախաբեություն է, սա մեծագույն խաբեություն է, որ կարող ենք ասել։Արցախը անդարձ կորած է, Արցախը անդարձ կորած էր նաև 1922 թվականին։ 1922 թվականին, ով որ հանձնեց Արցախը Ադրբեջանին կենդանի չէր 88, 90, 94 թվականին։Մենք հանձնեցինք և անդարձ կորցրինք այ ճշմարտությունը էստեղից է սկսվում։Ով որ գա իշխանության էս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, ոչ ոք չի կարողանալու Արցախը հետ բերել։ Օբյեկտիվորեն հնարավոր է Արցախը հետ բերել, Նախիջևանն էլ հետը, Կարսն ու Արդահանն էլ է հետ բերել հնարավոր, բայց պետք է հաշվի առնես թե սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես»,- նման կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանի խոսքով`այսօր մենք խնդիր ունենք նույնիսկ Երևանը պահելու։

Շիրակի թեմի առաջնորդն ասում է, պատերազմից ինչու են մարդիկ սարսափում, երբ արդեն երկիրը պատերազմի մեջ է,անզոհ պատերազմի։
«Մենք տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։Սրան համաձայն ենք, բայց պտի լիներ հակառակը պիտի զոհ տայինք.մեկ, տասը, հարյուր, հազար, տասը հազար, հարյուր հազար, բայց տարածք պիտի չտայինք։ Ուրեմն մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է, դա մեծագույն թյուրըմբռնում է պատերազմի մասին։Մարդիկ չեն պատերազմում մարդ սպանելու համար, պատերազմել են տարածք գրավելու, տարածք պահելու համար։Հայի մոտ էս մտածողությունը չէ, հայի մոտ լրիվ տարբեր է, 30.000 մարդ փրկեցի հերոս եմ, չի էլ փրկել, որովհետև 30.000-ին չէր կարող 500 հոգին շրջափակեր։ Համաշխարհային ռազմագիտությունը չունի էդպիսի օրինակ, որ 500 հոգին կարողանան շրջափակել 30.000 հոգու»,-շարունակում է Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնորդն ասում է` հայի մոտ ամեն ինչը սխալ է. հաղթանակը սխալ է, հաղթանակի հասկացողությունը սխալ է, պարտության հասկացողությունը սխալ է։
«Օբյեկտիվ իրականությունը սոսկալի վատ է, ես անուղղելի վատատես եմ, որովհետև 40 տարի աշխատում եմ այս ազգի մեջ ու 0.4% հաջողություն չեմ գրանցել։Սրբազանին հարգում են, բայց չեն լսում։Ես էն ծեր սկեսրայրի նման եմ, որ փնթփնթում է, ճիշտ բաներ է ասում, բայց հարսները ծիծաղում են քթի տակ ու ասում հիմա բիձա է, խոսում է։ Հարգում են բայց, պապա են ասում...հիմա ինձ վերապահված հարգանքը սրան է նման։ Եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը վաղուց կլիներ։ Իշխանությունը փոխելու երեք ճանապարհ գիտեմ, եթե չորրորդը գիտեք, ասեք։
Ընտրություն, հեղաշրջում, ժողովրդական ապստամբություն.ուրիշ ճանապարհ չկա, բայց երեքն էլ անհնարին են»։

Աջապահյանի խոսքով հայ ժողովրդի մասին պատկերացումները գերագնահատված են, հայ ժողովուրդը իր մասին սխալ պատկերացում ունի, որ կարծում է, թե ինքը ամենաիդեալական ժողովուրդն է։
«Հայ ժողովուրդը ամենախայտառակն է, հիվանդ, բուժման կարիք ունեցող, բայց իրեն առողջ համարող։ Մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, ոչ մի ձև չի բուժվելու։ Մենք ստրկության մեջ ենք մեր կարծրատիպերի»,-ընդգծեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել