Պատերազմի ընթացքում չասացիք` շուն, գել, օգնենք, պատերազմում հաղթենք, հետո կհեռացնենք այս իշխանությանը. Վարդանյան
Աժ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը։ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ասաց, որ կարևորում է դատախազության տարեկան քննարկումը Աժ-ում.
«Ժողովրդավարությունը առանց իրավունքի գերակայության ժողովրդավարություն չէ։ Դա ամբոխավարություն է։ Մարդու իրավունքներն այն հիմնարար արժեքն են, որոնք բխում են մեր արժանապատվությունից։ Իշխան Սաղաթելյանը դեռ շարունակում է հանդիսանալ ԱԺ փոխնախագահ։ Չի ապահովվում Աժ բնականոն աշխատանքը, ու մի բան էլ, ամեն բան արվում է՝ այն խաթարելու համար։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ կապ չունեն ԱԺ-ի հետ, չեն ընտրվել և իրենց դիտարկում են որպես արտախորհրդարանական ուժ։ Պարոն Սաղաթելայնն անգամ ԱԺ փոխնախագահի երդումն էլ չի տվել, երդման արարողության դրժման հետ կապված առաջարկում եմ պատասխանատվության ենթարկել պարոն Սաղաթելյանին։ Ֆրանսիայի հրապարակում թող սրա մասին ևս իմանան։ Երբ ասում են, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, ապա ոստիկանության և այդ ավտոմեքենաները, ամեն ինչը, պարզապես ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ դուք՝ որպես կառավարություն, դուք՝ որպես իշխանություն, հարիր եք գտել։ Կամ հարց եմ ուզում տալ․ ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառել, ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում։ Ի՞նչ մեծ հերոսություն էր Արցախի դրոշը տեղադրելը. ինչ է՝ մենք չե՞նք ուզում։ Պատերազմի ընթացքում չասացիք` շուն, գել, օգնենք, պատերազմում հաղթենք, հետո կհեռացնենք այս իշխանությանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։