Ներքին 2 տարի առաջ - 15:30 28-05-2024

Փաշինյանը «աբառոտկի գել» է․ ոստիկաններն էլ կաթողիկոսին թույլ չեն տալիս մտնել Սարդարապատի հուշահամալիր

Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիր այցին ընդառաջ, տարածքում ոստիկանական զորք է կուտակվել, որոնք այս պահին արգելում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը հուշահամալիրի տարածք։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են տասնյակ ոստիկաններ և Փաշինյանի թիկնազորը պատ կազմել կաթողիկոսի և մի խումբ հոգևորականների առաջ՝ թույլ չտալով նրանց բարձրանալ հուշահամալիր։

«Կաթողիկոսը չմտնի՞ հուշահամալիր։ Վայ դուք, շներ, նման տականքություն կյանքում չէի պատկերացնի»,- ասում է քաղաքացին։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը գիշերել է հուշահամալիրում։ Վաղ առավոտյան կրկին քաղաքացիների հոսք է սկսվել դեպի հուշահամալիր։ Նիկոլ Փաշինյանն այդպիսով՝ չէր կարողացել ամեն տարվա պես վաղ առավոտյան այցելել Սարդարապատի հուշահամալիր։

Փաստացի՝ Փաշինյանն այսկերպ վրեժ է լուծում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել