Արտաքին 4 տարի առաջ - 13:52 04-05-2022

ՌԴ ֆիննախը պատժամիջոցների սպառնալիքի տակ գտնվող ընկերություններին թույլ կտա գաղտնի պահել տվյալները

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկել է մասամբ թաքցնել այն իրավաբանական անձանց մասին տեղեկատվությունը, որոնք արդեն հայտնվել են կամ կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Ֆիննախի առաջարկով Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրում (ԻԱՄՊՌ) կնշվի միայն նրանց անվանումը և նույնականացման համարը, իսկ սեփականատերերի, ակտիվների և ֆինանսական հաշվետվությունների մասին տեղեկությունները կարող են թաքցվել։
Ֆիննախի գնահատմամբ, Ռուսաստանում կա ավելի քան 10000 ընկերություն, որոնք կարող են հայտնվել Արևմուտքի պատժամիջոցային ցուցակում. սա նույնպես գաղտնի կպահվի:
Այս ցուցակում ընդգրկվել հնարավոր է իրավաբանական անձի դիմումի հիման վրա կամ կառավարության որոշմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ կառավարության որոշման նախագծին հղումով։
Փաստաբանները նշում են, որ սեփականատերերի և նրանց ունեցվածքի մասին տեղեկությունները թաքցնելը արդյունավետ հակապատժամիջոցային միջոց է, սակայն այն նաև մեծացնում է կոռուպցիայի շրջանակը և բարդացնում բիզնես գործունեությունը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը