Ներքին 4 տարի առաջ - 13:08 04-05-2022

Սարյանի այգում ոստիկանները ոգելից խմիչքներ են օգտագործում են․ օգտատերերն ահազանգում են

Համացանցում տեղեկություններ և լուսանկարներ են տարածվում այն մասին, որի ոստիկանները ծառայության ընթացքում ոգելից խմիչքներ են օգտագործում։ Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Աթոյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է, որ Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ օգտագործում են ոգելից խմիչքներ։

«Սիրելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ օգտագործում են ոգելից խմիչքներ...
Այս փաստով կարելի է հաստատել, որ ոստիկանության անմարդկային բիրտ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների գլխին հարվածներ հասցնելը, երիտասարդ աղջկա ձեռք կոտրելը պայմանավորված են նաև ոստիկանների՝ ծառայությունն իրականացնելու պահին ոչ սթափ վիճակում գտնվելով»,- գրել է օգտատերը։

Oragir.news –ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք դեպքի առիթով ոստիկանությունում մտադիր են ծառայողական քննություն իրականացնել ու արդյո՞ք տեղյակ են դեպքից։
Գաբրիելյանը հայտնեց, որ ոստիկանությունում բոլոր հրապարակումները կուսումնասիրվեն, որից հետո միայն կարելի է ծառայողական քննության մասին խոսել ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում