Ներքին 4 տարի առաջ - 09:20 04-05-2022

Երևանում 32-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել

Մայիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ստեփան Մկրտչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արշակ Վարժապետյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները: Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։

Սկզբնաղբյուր կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մկրտչյանը աշխատում է «Ֆուդ Փոինթ» ՍՊԸ-ի տնօրեն: