Ներքին 4 տարի առաջ - 16:01 02-05-2022

Սա պետական ահաբեկչություն է․ Իշխանյան

«Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով իր գրառումը վերնագրել ՝ «Մարդասպանը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Բութ, անասնական դեմքերով, շատերը դիմակավորված սարսափազդու տեսքով մենթեր, որոնք գլխավոր ճիվաղի հրամանով բացահայտ բռնություններ են գործադրում ցուցարարների նկատմամբ։ Դրանց գործողություններից պարզ է դառնում, որ դրանք համոզված են, որ ոչ միայն անպատիժ են մնալու, այլև ով ավելի շատ աչքի կընկնի իր բարբարոսությամբ, առավել բարձր վարձատրության և պարգևների կարժանանա։ Բռնության կադրերը հաճույք են պատճառում ճիվաղին, դա անհամբեր սպասում է արյան «բուրմունքին», իր երջանկության գագաթնակետին հասնելու համար, ինչպես 2008թ․ 10 զոհերի, պատերազմի հազարավոր զոհերի, ինչպես վրաերթի ենթարկված հղի կնոջ դեպքերում։

Այլևս արդարացված են բոլոր մեթոդները հայրենիքը թշնամուն նվիրող, մարդասպան-ճիվաղից ազատվելու համար»:

Նշենք, որ այսօր առավոտից Երեւանում անձրեւ է տեղում եւ այդ բոլոր ակցիաները տեղի են ունեցել անձրեւի տակ:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա