Ավելին 4 տարի առաջ - 23:22 01-05-2022

TikTok-ում մեծ թափով տարածվում է «կեղտոտ գազավորված ըմպելիքի» բաղադրատոմսը

TikTok-ում աճում է Երգչուհի Օլիվիա Ռոդրիգոյի կողմից թողարկված «կեղտոտ գազավորված ըմպելիքի» թրենդը: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Դա ցանԸմպելիքը, որն ի սկզբանե ընդունված էր խմել ԱՄՆ-ի Յուտա նահանգում, այժմ համբավ է ձեռք բերել ոչ միայն նահանգից դուրս, այլեւ ամբողջ աշխարհում։ Դա ցանկացած գազավորված ջուր է, որը լցվում է կրեմային հիմքի վրա՝ կաթ, պաղպաղակ, կոկոսի կամ սովորական սերուցք։ Վերևում դրվում է մրգային խյուս:
Թրենդը սկսվել է այն ժամանակ, երբ Օլիվիա Ռոդրիգոն սոցցանցերում գրառում է կատարել Swig սրճարանի մոտ, որն իրեն անվանում է «կեղտոտ գազավորված ըմպելիքի տուն»: Դրանից հետո երգչի երկրպագուները սկսել են ցանցերում փնտրել այդ խմիչքը, ինչի արդյունքում այն հանրաճանաչություն է ձեռք բերել։
Այժմ տիկտոկերները «կեղտոտ սոդայի» սեփական տարբերակներն են հորինում։ Այն կարելի է պատրաստել, օրինակ, Dr. Pepper-ի ջրից, լայմի հյութից և կոկոսի կրեմից կամ նույն սոդայից, կոկոսի օշարակից, թանձր սերուցքից և ազնվամորու խյուսից։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի