Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:25 01-05-2022

ՔՊ-ակա՛ն պատգամավորներ, դուք գերի՛ եք այս մարդու ձեռքում. ուղղե՛ք ձեր սխալը. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ելույթից առաջ խնդրեց հարգել բոլոր զոհված տղաների հիշատակը։ Այնուհետև ասաց.

«Ի տարբերություն Նիկոլի ու Ալիևի՝ այդ տղաները հանուն ոչնչի չեն զոհվել։ Իրենք հերոսներ են ու պայքարել են մեզ համար։ Իրենք պայքարել են Հայաստանի ապագայի համար ու մենք պարտավոր ենք հարգել պատերազմում բոլոր զոհվածների հիշատակը։ Նիկոը չունի մանդատ՝ երկիրը զիջումների տանելու համար։ Մենք պետք է ցույց տանք , որ այս մարդը չունի նաև իշխանություն։ Ձեր մեծամասնությունը կապ չունի այս բոլոր հանցանքների հետ։ Դուք ունեք պատմական շանս ձեր սխալն ուղղելու համար»։

Հիշեցնենք, որ Հայաստանի 4 բնակավայրից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկած երթերը՝ Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով, հասել են Երեւան՝ Ֆրանսիայի հրապարակ: Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, և 16:00-ին մեկնարկեցին մեծ հանրահավաքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին