Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:18 01-05-2022

Դատախազությունն ունի մեկ նպատակ՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի համահայկական հավաքին․ Արսեն Բաբայան

Այսօր առավոտյան Դատախազությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ բողոքի խաղաղ ակցիաներից շեղվողները ենթարկվելու են պատասխանատվության: «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը այս մասին գրել է․

«Կարճ ասած՝ դատախազությունը փորձում է սպավորություն թողնել, թե իրականացնում է կանխարգելիչ միջոցառում, որպեսզի տեղի չունենան հանցագործություններ: Բայց բոլորին էլ պարզ է, որ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն մեկ նպատակ, այն է՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի համահայկական հավաքին և իշխանափոխություն տեղի չունենա։ Այսպիսով դատախազությունը հաստատում է, որ ինքը մաս չի կազմում շատ շուտով սպասվող իշխանափոխությանը: Սրանով #նիկոլ_մահաբերը հետագայում չի կարողանա պնդել, թե իր հեռացման գործում դատախազությունը մասնակցություն է ունեցել, այլ կերպ՝ դատախազությունը իշխանություն հանձնող չի եղել:

Հիշո՞ւմ եք, որ դատախազությանը մեղադրում էինք Շուշին հանձնելու մեջ: Որոշ դատախազներ ու նրանց սպասարկող խորհրդականներ ծանր էին տանում այս մեղադրանքը: Փորձում էին համոզել, թե դատախազությունը կապ չունի Շուշին հանձնելու հետ: Իսկ հիշո՞ւմ եք, որ մինչ 44-օրյա պատերազմը այդ նույն դատախազությանը մենք հորդորում էինք, խնդրում էինք կանխել սպասվող հնարավոր աղետը, կանխել հանցավոր իշխանության հանցավոր նպատակները: Պահանջում էինք իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի #նիկոլ_մահաբերը մեր հայրենիքը չհասցնի այս վիճակին:

Ի՞նչ էր անում դատախազությունը: Բացարձակապես ոչինչ: Չէր լսում, չէր տեսնում, հայտարարություններ չէր անում: Այդպիսով դատախազությունը, փաստորեն, մաս կազմեց Շուշին հանձնելուն:

Այո՛, մենք կարող ենք պնդել ու ապացուցել, որ դատախազությունը նպաստել է Շուշի հանձնելուն:

Ո՛չ, օրվա իշխանությունը վաղը չի կարող պնդել և ապացուցել, որ դատախազությունը նպաստել է իրենց հեռացմանը»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին