Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Փաշինյանը իր ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից, իր ֆեյսբուքյան
էջում գրել է․
«Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։
Բնականաբար այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի։
Վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։
Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում, տեխնիկական սպասարկման նպատակով գտնվում է արտերկրում»։