Ներքին 4 տարի առաջ - 11:49 30-04-2022

Սերտ համագործակցություն ենք ձևավորել Վրաստանի հետ․ Արարատ Միրզոյան

«Ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում»։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։ Նա ողջունել է իր առաջին պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի արտգործնախարարին և նշել, որ այս տարի լրանում է երկու երկրների միջ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և ամուր պատմական կապերի վրա։ Եւ ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք հաստատել գրեթե բոլոր ոլորտներում։ Հատուկ բարեկամական հարաբերությունների զարգացումը և բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է, որն ամրագրված է նաև մեր կառավարության ծրագրում։ Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև կա քաղաքական երկխոսության և փոխադարձ համագործակցության բարձր մակարդակ։ Դրա մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխայցելությունները, արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցությունների և անվտանգության, հումանիտար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց հետագա ընդլայնման և նոր ուղղությունների վերաբերյալ մենք հանգամանալից քննարկումներ են անցկացրել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը և առաջմղմանն ուղղված համատեղ ջանքերը, որոնց հերթական դրսևորումներից է երկու երկրների համագործակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը

Ձեզ գուցե հետաքրքրի