ԱՄՆ-ը հայտարարել է, որ աշխարհը չի կարող շարունակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերվել այնպես, ինչպես նախկինում էր:
Ինդոնեզիան Պուտինին, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «բացահայտորեն դեմ է արտահայտվել» Պուտինի ներկայությանը, միևնույն ժամանակ ԱՄՆ-ը «ողջունում է ուկրաինացիների մասնակցությունը», հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Փսակին։
Նա նշել է, որ գագաթնաժողովի հրավերն ուղարկվել է Ռուսաստանին՝ նախքան Ուկրաինա ներխուժումը սկսելը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը այլ հայտարարություն է տարածել, ասելով, որ Ռուսաստանի հետ միջազգային ասպարեզում «չի կարելի հարաբերություններ ունենալ առաջվա պես»։
Նա չի ասել, թե արդյոք Միացյալ Նահանգները նախատեսում է մասնակցել գագաթնաժողովին:
Ի տարբերություն Ուկրաինայի, Ռուսաստանը G20-ի անդամ է, որը միավորում է աշխարհի խոշորագույն տնտեսությունները: