Ներքին 4 տարի առաջ - 10:10 30-04-2022

Ամուսիններն ու նրանց 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են կողաշրջված ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Էլեկտրասյան տապալման հետևանքով Մարմարաշեն գյուղի և մայրուղուն հարակից մեծ թվով գազալցակայաններ և սեփական տներ հոսանքազրկվել են։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը