Ներքին 4 տարի առաջ - 20:32 29-04-2022

Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների

Պարի միջազգային օրվա առթիվ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների: Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից, շնորհավորելով մասնագիտական օվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մշակույթի նվիրյալներին՝ իրենց արվեստով երկրի ու մայրաքաղաքի պատիվը մշտապես բարձր պահելու համար:

«Պարը մարդկային հույզերի ամենաանկեղծ վկան ու փոխանցողն է, մեր ինքնության խտացումը: Իսկ հայկական պարը՝ մեր հավաքական կերպը, որը բազմաթիվ թելերով կապված է ազգային ավանդույթների, ծեսերի եւ մեր պայքարի հետ»,-նշել է քաղաքապետը:

Պարի միջազգային օրվա առթիվ պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ բարձր վարպետության համար` «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը եւ «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ի պարուսույց Ելենա Պավլիդինը պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի օգնական, բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ու «Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ի պարող Գոռ Գալուստյանն էլ արժանացել են Էրեբունի Երեւան 2800-ամյակի հուշամեդալի:

Պարարվեստի մի շարք գործիչներ էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրով։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը