Ներքին 4 տարի առաջ - 17:51 29-04-2022

Միրզոյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:

ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին