Սպորտ 4 տարի առաջ - 15:45 28-04-2022

Անազատության մեջ պահվող անձանց հավաքականը մասնակցելու է շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սույն թվականի ապրիլի 27-ին անցկացվել է ներհիմնարկային շախմատի առաջնության եզրափակիչ փուլը: Մասնակցել է հիմնարկներում նախապես կազմակերպված շախմատային առաջնություններում լավագույն արդյունքները գրանցած 30 ազատազրկված անձ «Արմավիր», «Վարդաշեն», «Արթիկ», «Վանաձոր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներից։

Մրցաշարին ներկա են եղել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը, տեղակալ Արտակ Առուստամյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և այլ ներկայացուցիչներ։

Շախմատային մրցաշարն անցկացրել է միջազգային կարգի մրցավար և միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը։

Գրագետ և թեժ մրցավազքից հետո հաղթողի պատվավոր կոչմանն արժանացած դատապարտյալներ Գորոյան Արմենը /«Նուբարաշեն» ՔԿՀ/, Թումասյան Վալերին, Պետրոսյան Արամը, Հովակիմյան Նարեկը, Զաքարյան Միքայելը և Աբաջյան Հակոբը /«Արմավիր» ՔԿՀ/ ընտրվել են շախմատի՝ անազատության մեջ պահվող անձանց Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ, որոնք 2022 թվականի հոկտեմբերի 13-ին մասնակցելու են աշխարհի 64 երկրների քրեակատարողական հիմնարկների միջև շախմատի միջազգային մրցաշարին։ Իսկ մինչ առաջնությունը, նրանց հետ աշխատելու են Շախմատի ակադեմիայի փորձառու մրցավարները։

2021 թվականից ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբի, սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի, ինչպես նաև Ս․ Լպուտյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել և իրականացվել են շախմատային դասընթացներ ոչ միայն ազատազրկված անձանց զբաղվածության արդյունավետության և շախմատային գիտելիքները զարգացնելու նպատակով, այլ նաև շախմատի միջազգային հարթակ դուրս գալու հեռանկարային ծրագրով պայմանավորված։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հաճախ կազմակերպվող շախմատային մրցաշարերի և Ակադեմիայի կողմից իրականացված դասընթացների շնորհիվ ուժեղագույն շախմատիստ դատապարտյալները դեռևս 2019 և 2021 թվականներին մասնակցել են տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև օնլայն ձևաչափով անցկացվող շախմատի միջազգային առաջնություններին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան