Ներքին 4 տարի առաջ - 15:38 28-04-2022

«Ծնողական փառք»-ի մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 հազար դրամ պատվովճար

«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար. կառավարությունը սահմանել է պատվովճարի նշանակման և վճարման կարգը։

Գործադիրը սահմանել է ՀՀ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգը: Ըստ այդմ՝ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար։ Հիմնավորման համաձայն՝ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ պայմանավորված էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը:

Ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա:2020 թ. երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը նույն տարում արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է կազմել:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան