Ներքին 4 տարի առաջ - 22:28 26-04-2022

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամների հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին Լոնդոն այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և բարեկամական խմբի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամների հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից