Ներքին 4 տարի առաջ - 22:41 25-04-2022

«Հեպատիտ C» ախտորոշմամբ անազատության մեջ գտնվող անձանց կտրամադրվի բուժման լիարժեք կուրս

Տարիներ շարունակ «Հեպատիտ C» ախտորոշմամբ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ստանալ լիարժեք բուժում միայն սեփական միջոցների հաշվին, ինչը բավականին թանկարժեք է:

Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը՝ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում բանտային առողջապահությունն ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու և ազատությունից զրկված անձանց համար որակյալ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու ուղղությամբ:

Արդարադատության նախարարության և Առողջապահության նախարարության բարձր համագործակցության արդյունքում՝ սույն թվականի ապրիլ ամսից արդեն իսկ մեկնարկել է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող, «Հեպատիտ C» ախտորոշմամբ անձանց հետազոտման և բուժման ծրագիրը: Այս վերջնարդյունքին հասնելու համար իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, քննարկումներ, որոնք տվել են իրենց արդյունքը:

Սույն թվականի ապրիլի 25-ի դրությամբ թվով 69 ազատազրկված անձանց շրջանում ավարտվել են «Հեպատիտ C» բուժումն սկսելու համար անհրաժեշտ լրահետազոտությունները: «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ կողմից արդեն իսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվել են վերջիններիս բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները:

Վերոնշյալ 69 անձանցից 19-ի բուժումն արդեն իսկ սկսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ստորաբաժանումներում, որտեղ նրանց տրամադրվում է վիրուսային «Հեպատիտ C» սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժում՝ ըստ սխեմայի: Լրահետազոտված մնացյալ ազատազրկված անձանց, որոնք ներկայումս գտնվում են «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում, բուժումը կտրամադրվի մինչև ապրիլի 30-ը՝ փուլային կարգով: Մնացած ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց շրջանում անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կիրականացվի փուլային եղանակով:

Հատկանշական է, որ սույն թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում բժշկական անձնակազմի հսկողության տակ «Հակա-HCV դրական հակամարմիններ» ախտորոշմամբ գտնվող ազատազրկված անձանց թիվը կազմում է 313:

Ազատազրկված 313 անձանցից լրահետազոտության արդյունքում «Վիրուսային հեպատիտ «C» ախտորոշվածներին սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և, հետայսու, ՔԿՀ-ներում «Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված անձ կարող է վստահ լինել, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում իրեն կտրամադրվի «Հեպատիտ C» բուժման լիարժեք կուրս:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց