Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:57 25-04-2022

Իշխանության գլխին նստած է մեկը, ով կոնկրետ ծառայում է Ադրբեջանին

Արդեն մի քանի օր է, ինչ 44-օրյա պատերազմի զոհերի և անհետ կորածների հարազատները Ազատության հրապարակում ակցիա են անցկացնում։

Զոհերի հարազատներից մեկը oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Մեր նպատակը ժողովրդի համախմբումն է, որպեսզի կարողանանք օր առաջ ազատվել այս դավադիր իշխանությունից, պատասխանատվության ենթարկենք այս պատերազմի հետևանքով... գիտեք, սա պատերազմ չեմ համարում, քանի որ գիտեք՝ այս ամենը պլանավորված սպանդ էր, որին տարան երեխաներին։ Ինքը իր բերանով հայտարարեց, որ կարար այս ամենը տեղի ունենար, բայց առանց զոհերի, ու հիմա նա փորձում է իրեն արդարացնել՝ ասելով, թե ես դա նկատի չունեի, միջազգային հանրության համար էի ասում։ Մենք արդեն սովորել ենք իրա ստերին»։

Լրագրողի այն հարցին, թե Ձեր կարծիքով՝ այս իշխանության օրոք հնարավո՞ր է արդյունքի հասնել, ակցիայի մասնակիցն ասաց. «Այս իշխանության օրոք հնարավոր չի, այս իշխանությունը պետք է փոխվի, քանի որ իշխանության գլխին նստած է մեկը, ով կոնկրետ ծառայում է Ադրբեջանին և կատարում է Ադրբեջանի ցանկացած քմահաճույք»։





Ձեզ գուցե հետաքրքրի