Ներքին 2 տարի առաջ - 15:40 25-04-2022

Ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդները բերման են ենթարկվել

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ երիտասարդների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։


ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից էլ հայտնում են, որ Դաշնակցության երիտասարդականի 5 անդամներ իրազեկման խաղաղ ակցիա իրականացնելու համար բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։