Արտաքին 4 տարի առաջ - 12:01 25-04-2022

Բրյանսկում գիշերը հրդեհվել է «Տրանսնեֆտ»-ի նավթի պահեստը

Բրյանսկում այրվում է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթի պահեստը։ Այս մասին հաղորդել են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։ Նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Հրդեհի պատճառով մարդիկ չեն տարհանվի։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ «Տրանսնեֆտ-Դրուժբա»-ն դեռ չի մեկնաբանել իրավիճակը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է Բրյանսկի Ֆոկինսկի շրջանում նավթի պահեստում գիշերը բռնկված հրդեհի մասին։ Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հաղորդել են քաղաքի մեկ այլ հատվածում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհի մասին։ Վաղ առավոտյան Սնեժեցկի Վալում գտնվող նավթային համալիրի տարածքում բռնկվել է 10 հազար խմ ծավալով դիզելային վառելիքի պահեստարանը։
Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ ռազմական օբյեկտ է այրվում, ենթադրաբար զինամթերքի պահեստ։ Ըստ մի շարք տեղեկությունների՝ հրդեհներին պայթյուններ են նախորդել։
Բրյանսկի շրջանը սահմանակից է Ուկրաինային, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։ Բրյանսկ քաղաքը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ավելի քան 100 կմ հեռավորության վրա, որը գործնականում բացառում է Ուկրաինայի տարածքից հրթիռային հարվածը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում